Artsakhpress

Մշակույթ

Հայաստանը մասնակցելու է «Քայլ ընդառաջ» միջազգային ստեղծագործական փառատոնին

Մայիսի 23-29-ը ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում կանցկացվի «Քայլ ընդառաջ» 9-րդ միջազգային ստեղծագործական փառատոնը, որին կմասնակցեն պատվիրակներ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից և այլ երկրներից:

Հայաստանը մասնակցելու է «Քայլ ընդառաջ» միջազգային ստեղծագործական փառատոնին

Հայաստանը մասնակցելու է «Քայլ ընդառաջ» միջազգային ստեղծագործական փառատոնին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության փոխանցմամբ, Հայաստանից փառատոնին կմասնակցեն Ալեքսանդր Ժույկովը (դասական երգեցողություն), Լևոն Կարապետյանը (դաշնամուր) և Նարինե Ղուկասյանը (գեղանկարիչ):

Փառատոնի հիմնական նպատակն է ստեղծագործական ծրագրերի միջոցով` հաշմանդամություն ունեցող անձանց ներուժի բացահայտումը, ժամանակակից աշխարհում նրանց ինտեգրումն ու լիարժեք ադապտացումը, ինչպես նաև հասարակության խտրական վերաբերմունքի փոփոխությունը:

«Քայլ ընդառաջ» 9-րդ միջազգային ստեղծագործական փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա մայիսի 24-ին Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի համերգային դահլիճում: Փառատոնի հայաստանյան մասնակիցներ Ալեքսանդր Ժույկովը և Լևոն Կարապետյանը հանդես կգան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի (դիրիժոր՝ Մ. Սինկևիչ) հետ:

Մայիսի 25-ին, Դ. Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում կկայանա Լևոն Կարապետյանի համատեղ համերգը Սաիդա Կալիկովայի (Իտալիա, Ղազախստան) հետ:

Փառատոնի շրջանակում  մայիսի 27-ին Սանկտ Պետերբուրգի հիմնադրման օրվա առթիվ, Միխայլովյան այգում իրականացվող «Քաղաքը բոլորին» խորագրով ծրագրում Ալեքսանդր Ժույկովը հանդես կգա Վ. Անդրեևի անվան ռուսական ժողովրդական նվագարանների նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Դ. Խոխլով), իսկ գեղանկարիչ Նարինե Ղուկասյանն իր աշխատանքներով կմասնակցի ցուցահանդեսի, ինչպես նաև կանցկացնի վարպետության դաս:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Գործարկվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար ուսուցման դասընթացի և աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցության ծրագիրը

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը՝ Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները

Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ է հայտնվել 16 անձ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Այն ամենը, ինչ կապված է Արցախի հետ, փորձում են «կափարիչ» դնել դրա վրա և փակել այդ հարցը, բայց պետք չէ գնալ այդ ճանապարհով. Սամվել Շահրամանյան

Մակրոնն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ԼՂ վերադառնալ ցանկացող անձանց անվտանգ ու անարգել վերադարձը

Քարվաճառի շրջանի Ծար գյուղի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները՝ ադրբեջանական մշակութային վանդալիզմի հերթական զոհ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարում է Ժամանակավոր թափուր հաստիքների մրցույթ

Արցախ վերադառնալու իրական հնարավորություն կա. Վարդան Օսկանյան

Search