Artsakhpress

Քաղաքական

Radio Vatican-ն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը

Վիեննայում մայիսի 16-ին կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից հետո շփման գծում երկու զոհ գրանցվեց՝ երկու կողմերից:

Radio Vatican-ն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը

Radio Vatican-ն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է Radio Vatican ռադիոկայանի կայքը:

 Լեռնային Ղարաբաղում շարունակում են զոհեր գրանցվել՝ չնայած հակամարտությունը կարգավորելու՝ երկու պետությունների նախագահների ցանկության մասին հայտարարություններին:

 Լրագրող Ֆրանչեսկա Սաբատինելին այս թեմայով խոսել է Osservatorio Balcani e Caucaso կենտրոնի լրագրող Սիմոնե Զոպելարոյի հետ:

 Զոպելարոյի խոսքով՝ երկու երկրների նախագահների հանդիպումը կարևոր քայլ էր, քանի որ նրանք երկար ժամանակ չէին հանդիպել, հատկապես՝ ապրիլից ի վեր, երբ տեղի ունեցավ 1994 թվականին կնքված հրադադարից ի վեր պատերազմի վատագույն շրջանը: Նա նշել է, որ 1994 թվականից ի վեր չէին եղել նման ծանր պատերազմական գործողություններ, ինչպես ապրիլի սկզբին, երբ գրանցվեց ավելի քան 300 զոհ երկու կողմերից: Երկու նախագահները կրկին կհանդիպեն, և հույս կա, որ դա կարող է հանգեցնել խաղաղության վերաբերյալ համաձայնագրի կնքմանը:

 Հարցին, թե ինչն է խանգարում հասնել այդ համաձայնագրին, լրագրողը պատասխանել է՝ այդ հակամարտությանն առնչվող ներքին և արտաքին տարբեր դերակատարների գործոնը:

 «Ադրբեջանը նավթով ու գազով հարուստ պետություն է, որտեղ 1969 թվականից ի վեր իշխանության գլխին է մի ընտանիք՝ Ալիևների ընտանիքը։ Իշխանության մեջ գտնվող այս ընտանիքն օգտագործում է Ղարաբաղյան հակամարտությունն արդարացնելու ազատության տարբեր սահմանափակումները»,- ասել է Զոպելարոն՝ հիշատակելով նաև Ռուսաստանին:

 «Կա նաև Ռուսաստանը, որը պաշտոնապես Հայաստանի դաշնակիցն է, բայց որը մեծ քանակությամբ զենք է վաճառում Ադրբեջանին: Այդպես, Ռուսաստանը երկակի խաղ է խաղում, որովհետև այդկերպ պահպանում է Հարավային Կովկասում իր համար կարևոր ներկայությունը: Եվրոպան և ԱՄՆ-ն, փոխարենը, մեծ անտարբերություն են դրսևորում այս հակամարտության հանդեպ և երբեք ջանք չեն դրել իրականում այն լուծելու համար: Այսպիսով՝ ցավոք, այս իրավիճակը ձգձգվել է մի ամբողջ քառորդ դար»,- ասում է Զոպելարոն:

 Լրագրողը հաստատում է, որ իսկապես այս լարվածությանը վերջ դնելը կարծես որևէ մեկի օրակարգում չէ իրականում:

 «Հիշենք, որ ի թիվս այլնի, այս հակամարտությունում 30 հազարից ավելի զոհ է եղել, մեկ միլիոնից ավելի փախստական և տեղահանված, մենք կարող ենք պատկերացնել, թե դրանք ինչ վնասներ են այս երկու փոքր պետությունների տնտեսության, ազատության, հավասարության համար, որոնք նաև Եվրոպայի խորհրդի անդամներ են, այդ իսկ պատճառով Եվրոպան նույնպես պետք է շատ ավելի համագործակցային վերաբերմունք ունենար, այս հակամարտության վերաբերյալ շատ ավելի մեծ հանձնառություն: Փոխարենը՝ ամեն կողմից մեծ ցինիզմն է իշխում։ Ցավոք, այս հակամարտությունը չի արձագանքում ռազմական տրամաբանությանը, այլ՝ քաղաքական տրամաբանությանը, որի պատճառով որոշակի պահերի որոշվում է, որ պետք է լինի լարվածություն, հնարավոր է՝ քաղաքական շարժառիթներով պայմանավորված»,- ասում է Զոպելարոն:

 Լրագրողը պատմում է, որ այցելել է Թալիշ՝ «ուրվական գյուղ», որտեղ ողջ բնակչությունը ստիպված է եղել հեռանալ, դպրոցներն ու տներն ավերվել են, շատերը սպանվել, վիրավորվել, խոշտանգվել: Նա պատմել է նաև, որ այցելել է խրամատներ, որոնք նույնպես նրա համար «մեկ այլ տպավորիչ տեսարան են եղել»։ «Մեզ այս ամենը տանում է 100 տարի հետ, երբ Եվրոպայում Առաջին համաշխարհային պատերազմն էր: Դեռ այսօր էլ, Առաջին համաշխարհային պատերազմից հարյուր տարի անց, խրամատներ կան, որտեղ երիտասարդները բախվում են մահվան սպառնալիքին: Եվ այս ամենն իսկապես աշխարհի կողմից մոռացված պատերազմ է»,- ասում է նա:

 Լրագրողները նաև խոսել են  Հռոմի պապի՝ Հայաստան կատարելիք այցի մասին, և Սիմոնե Զոպելարոն նշել է, որ դա քիչ լավ նորություններից է:

 «Հանդիպել եմ քաղաքացիական հասարակության տարբեր անդամների, վարչապետին. նրանք բոլորն ինձ պատմել են Հռոմի պապի այցելության մասին որպես այս հակամարտության համար մեծ հույսի նշան: Հակամարտություն քրիստոնյա հայ բնակչության, որը եղել է պատմության մեջ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին ժողովուրդը, և Ադրբեջանի մահմեդական բնակչության միջև: Հուսով եմ, որ Պապի այցը կարող է խաղաղության նշան լինել»,- ասել է նա:

 Հիշեցնենք, որ Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը:

Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search