ՀԱՀ խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որը թույլ է տալիս երկրի կառավարությանը օտարել սպիտակամորթ ֆերմերների հողերը:
ՀԱՀ-ում սպիտակամորթների հողերի օտարման մասին օրենք է ընդունվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Օրենքը նախատեսում է հարկադիր կերպով օտարել հողերը սպիտակամորթներից եւ հանձնել սեւամորթներին: Ապարտեիդի ռեժիմի անկումից 2 տասնամյակ անց ՀԱՀ-ում հողերի մեծ մասը նախկինի պես պատկանում է սպիտակամորթներին:
Իշխող Աֆրիկյան ազգային կոնգրես կուսակցությունը հայտնել է, որ ժամանակն է վերջ տալ ապարտեիդի ռեժիմից մնացած անարդարությանը, երբ սպիտակամորթներին էին պատկանում գրեթե բոլոր հողերը, հայտնում է BBC-ն:
Իշխող կուսակցությունը հույս ունի, որ օրենքի ընդունումը կօգնի արագացնել հողային բարեփոխումների անցկացումը եւ հավասար հասանելիություն կապահովի հողային ռեսուրսներին:
Օրինագծով օտարված հողերի դիմաց փոխհատուցում կվճարվի: Ենթադրվում է, որ նախագահ Ջեյկոբ Զուման փաստաթուղթը կստորագրի մի քանի շաբաթից:
1913-ին ընդունված հողի մասին օրենքի համաձայն՝ սեւամորթ բնիկ բնակչությանը մնում էր հողերի միայն 13 տոկոսը: