Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ԱՀ Ազգային ժողովի վեցերորդ նստաշրջանի վերջին լիագումար նիստում 30 կողմ ձայներով ընդունվեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի նախագիծը:
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ նոր օրենքի նախագիծն ընդունվեց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱՀ նոր օրենքի նախագիծը հաստատվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։