ԱՄՆ-ը ներկայում աշխատում է Եվրոպայի երկրների հետ, որպեսզի երկարացվեն Ուկրաինայի ճգնաժամի կապակցությամբ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:
ԱՄՆ-ն աշխատում է, որ ԵՄ-ն երկարացնի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները. Նուլանդ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հաղորդում է ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում կայացած լսումների ժամանակ հայտարարել է երկրի պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնական Վիկտորյա Նուլանդը:
«Այժմ մենք ակտիվորեն աշխատում ենք Եվրոպայի հետ, որպեսզի երաշխավորենք այս ամսվա վերջին ԵՄ-ի պատժամիջոցների երկարացումը, ինչպես նաեւ աջակցենք Ֆրանսիային եւ Գերմանիային, որոնք առաջատար դիվանագիտական դեր են խաղում՝ կոչ անելով ամբողջությամբ կատարել Մինսկի համաձայնությունները»,- ասել է Նուլանդը արտաքին գործերի կոմիտեի անդամներին:
Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունն այժմ ուղղված է Ռուսաստանի «զսպմանը մեր դաշնակիցների ուժեղացման եւ միավորման միջոցով»: Միեւնույն ժամանակ, Նուլանդի խոսքով՝ ԱՄՆ-ը պատրաստ է Ռուսաստանի հետ աշխատել այնտեղ, որտեղ երկու երկրների շահերը համընկնում են, հաղորդել է ՏԱՍՍ-ը: