Մինչեւ15-տարեկանների Հայաստանի բասկետբոլի պատանեկան հավաքականը զբաղեցրել Է 3-րդ տեղը Անկարայում ավարտված բաստետբոլի պատանեկան միջազգային մրցաշարում:
Հայ պատանի բասկետբոլիստները 3-րդ տեղում են
Մինչեւ15-տարեկանների Հայաստանի բասկետբոլի պատանեկան հավաքականը զբաղեցրել Է 3-րդ տեղը Անկարայում ավարտված բաստետբոլի պատանեկան միջազգային մրցաշարում: Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը՝ վկայակոչելով «Արմենպրես»-ին, այս մրցաշարին, ինչպես նախատեսվում Էր, չեն մասնակցել մի շարք երկրների թիմեր:
Երեւանի «Պոլիտեխնիկ» եւ Ստեփանակերտի «Արցախ» թիմերից կազմված Հայաստանի պատանեկան հավաքականը խաղացել Է միայն թուրքական թիմերի հետ:
Մրցաշարի հաղթող Է դարձել Իզմիրի «Կարշիյակ» ակումբը:
Հայաստանի բասկետբոլիստները գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանի ղեկավարությամբ Անկարա են մեկնել տեղի «Բասկետ Կարշիակ կուլուբու» ակումբի հրավերով: Սա մեր մարզիկների առաջին մասնակցությունն Էր այս մրցաշարին: