Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գևորգյանին:
Համակարգված մոտեցման առումով պետք է ակտիվացնենք մեր համատեղ աշխատանքը. Արայիկ Հարությունյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ ողջունելով հյուրին՝ վարչապետը շնորհավորել է Արմեն Գևորգյանին՝ նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ա. Հարությունյանը բարձր է գնահատել Ա. Գևորգյանի արհեստավարժությունը և համոզմունք հայտնել, որ տարիների ընթացքում տարբեր բարձր պաշտոններում նրա ձեռք բերած գիտելիքներն ու փորձը լավագույնս կնպաստեն ինչպես նոր աշխատանքում, այնպես էլ համագործակցության հարցում լուրջ հաջողություններ ունենալու գործին:
Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը: