Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի երկրորդ մասնակիցը դարձավ Ուելսի հավաքականը:
Եվրո-2016. Ինքնագոլն Ուելսին դուրս բերեց քառորդ եզրափակիչ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:1/8 եզրափակիչում ուելսցիները նվազագույն հաշվով հաղթեցին Հյուսիսային Իռլանդիայի հավաքականին: Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում կայացած խաղի միակ գոլը գրանցվեց 75-րդ րոպեին, երբ Գարեթ Բեյլի փոխանցումից հետո Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի եւ անգլիական «Վեստ Բրոմվիչի» պաշտպան Գարեթ Մաքոլին գրավեց սեփական դարպասը:
Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Ուելսի հավաքականը մրցելու է Հունգարիա – Բելգիա զույգի հաղթողի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ քառորդ եզրափակիչի ուղեգիր էր նվաճել Լեհաստանի հավաքականը, որը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր լեհերին եւ հաջորդ խաղում հանդիպելու է Պորտուգալիա - Խորվաթիա զույգի հաղթողին:
Եվրո-2016, 1/8 եզրափակիչ
Ուելս - Հյուսիսային Իռլանդիա՝ 1:0
Գարեթ Մաքոլի, 75 (ինքնագոլ)
Ուելս. Ուեյն Հենեսի, Նիլ Թեյլոր, Բեն Դեւիս, Էշլի Ուիլյամս, Ջեյմս Չեստեր, Կրիստոֆեր Գանտեր, Ջոյ Լեդլի (Ջոնաթան Ուիլյամս, 63), Ջո Ալեն, Աարոն Ռեմզի, Սեմ Վոուկս (Ռոբսոն Կանու, 55), Գարեթ Բեյլ:
Հյուսիսային Իռլանդիա. Մայքլ Մաքգովերն, Գարեթ Մաքոլի (Ջոշ Մագենիս, 84), Ջոնի Էվանս, Օլիվեր Նորվուդ (Նիլ Մքգին, 79), Աարոն Հյուզ, Սթյուարտ Դալաս, Ստիվեն Դեւիս, Քորի Էվանս, Քրեյգ Քեթքարթ, Ջեյմի Ուորդ (Քոնոր Վաշինգթոն, 69), Կայլ Լաֆերտի: