Ասկերանի քաղաքային մշակույթի տանը նախօրեին տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան 90-ամյակին, որը կազմակերպել էր Ասկերանի Գուրգեն Գաբրիելյանի անվան կենտրոնական գրադարանը:
Ասկերանում նշվել է Պարույր Սևակի ծննդյան 90-ամյակը
Ասկերանի քաղաքային մշակույթի տանը նախօրեին տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան 90-ամյակին, որը կազմակերպել էր Ասկերանի Գուրգեն Գաբրիելյանի անվան կենտրոնական գրադարանը:
Ինչպես «Արցախպրես»-ին հաղորդում է շրջվարչակազմի «Բերդ» պաշտոնաթերթի լրագրող Կարինե Բախշիյանը՝ միջոցառմանը ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը, Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը, դպրոցականներ, ուսուցիչներ, հասարակայնության ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկավ քաղաքային գրադարանի տնօրեն Նունե Կարապետյանը, ով մասնավորապես նշեց, որ Սևակն ապրեց 20-րդ դարում ու ծառայեց նրան հոգու հավատով ու ճշմարտությամբ, նա ծնունդն էր մեր կյանքի, պատմության ու մշակույթի, ներկայի եւ ապագայի: Ելույթ ունեցավ նաև քաղաքապետ Ա. Գաբրիելյանը՝ մեծ գրողին արժևորելով ոչ միայն որպես բանաստեղծի, այլեւ՝ գիտնականի ու թարգմանչի:
Այնուհետև գրողի բանաստեղծություններով հանդես եկան տարբեր տարիքի ասմունքողներ: