Artsakhpress

Սփյուռք

Թրամփի հետ Թուրքիայի դժվարությունների առաջին ազդանշանները. Սասունյան

Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունները հուլիսի վերջին անցկացնելու են իրենց համագումարները՝ համապատասխանաբար Դոնալդ Թրամփին և Հիլարի Քլինթոնին որպես իրենց նախագահական թեկնածու ընտրելու համար:

Թրամփի հետ Թուրքիայի դժվարությունների առաջին ազդանշանները. Սասունյան

Թրամփի հետ Թուրքիայի դժվարությունների առաջին ազդանշանները. Սասունյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կուսակցության հավատարիմ անդամների համար ընտրությունը շատ պարզ է. քվեարկել իր կուսակցության թեկնածուի օգտին, հայտնում է panorama.am-ը:

Այդուհանդերձ, միլիոնավոր այլ ընտրողներ կանգնած են որոշում կայացնելու ավելի բարդ խնդրի առջև: Ոմանք, դժգոհ երկու գլխավոր կուսակցություններից, պատրաստվում են քվեարկել անկախ երրորդ թեկնածուի օգտին, իսկ ուրիշները մտադրվել են ընտրություններին ընդհանրապես չմասնակցել:

Ամերիկահայ ընտրողները ևս անորոշության մեջ են հայտնվել ընտրության հարցում: Հիլարի Քլինթոնի պարագայում շատերը խիստ հիասթափված են նրա կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ տված խոստումը դրժելու պատճառով, երբ նա պետքարտուղար եղած ժամանակ այն անվանեց «պատմական բանավեճի հարց»՝ չնայած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր բազմաթիվ խոստումներին, նախ որպես ԱՄՆ սենատոր և հետո նախագահի թեկնածու ութ տարի առաջ:

Թրամփը հանելուկ է բազմաթիվ ամերիկահայերի համար: Նրանք, ովքեր պատրաստ են անտեսել նրա վիճահարույց դիրքորոշումները և պարզապես իրենց  քվեն տալ զուտ հայկական հարցերի հիման վրա, վստահ չեն, թե արդյոք նա, իր իսկ խոսքերով ասած՝ «բարեկամ թե հակառակորդ» է, քանի որ գործարար Թրամփը հանրային դիրքորոշում չունի բազմաթիվ քաղաքական հարցերի, այդ թվում՝ հայկականի վերաբերյալ:

Իհարկե, լավագույն տարբերակը կլիներ դեմառդեմ հանդիպել հանրապետական թեկնածուին և առաջին ձեռքից պարզել, թե ինչպիսին են նրա մոտեցումները հայությանը հետաքրքրող հարցերի վերաբերյալ: Սակայն, նման հնարավորության բացակայության պայմաններում, ընտրողները պետք է ապավինեն Թուրքիայի վերաբերյալ նրա կողմից վերջերս արված մի քանի կարճ արտահայտություններին:

Թրամփն անցյալ տարվա դեկտեմբերին քննադատեց Թուրքիային՝ իսլամիստ ահաբեկիչներին աջակցելու համար: Նա ասաց Breitbart News Daily-ին. «Թուրքիան կարծես թե ԻԼԻՊ-ի կողմից է, քիչ թե շատ նավթի հետ կապված»: Նա հավելեց, որ շահերի բախում է ունեցել Թուրքիայի մասին խոսելիս՝ Ստամբուլում «Թրամփ թաուեր» երկնաքերների համալիրի պատճառով: Չնայած շենքը նրան չի պատկանում, սակայն նա իր անունը շնորհել է հյուրանոցի սեփականատերերին և շահութաբեր բրենդային վճարներ է ստանում: Նա նման պայմանավորվածություն ունի նաև Trump International Hotel & Tower-ի հետ Բաքվում: Իր գործարար հարաբերությունները չվնասելու համար Թրամփն արագորեն հաստատեց իր հարցազրույցում. «Ես Թուրքիան շատ լավ եմ ճանաչում. թուրքերը զարմանալի և հրաշալի մարդիկ են, նրանք ուժեղ ղեկավար ունեն»:

Չնայած Էրդողանի մասին Թրամփի ջերմ խոսքերին՝ Թուրքիայի նախագահը երկու շաբաթ առաջ հարձակվեց նրա վրա, նրան մեղադրելով իսլամատյաց լինելու մեջ և կոչ անելով անհապաղ հանել Թրամփի անունը Ստամբուլի «Թաուեր»-ից… Էրդողանը հայտարարեց գործարարների մի մեծ խմբի, որ Թրամփը «անհանդուրժողական է Միացյալ Նահանգներում ապրող մահմեդականների հանդեպ, և այսքանից հետո նրա անունը որպես բրենդ օգտագործվում է Ստամբուլում: Նրանք, ովքեր այդ բրենդը դրել են իրենց շենքի վրա, պետք է անհապաղ հանեն այն»: Էրդողանը նաև ասաց՝ զղջում է, որ մասնակցել է «Թրամփ թաուեր» համալիրի բացման արարողությանը 2012 թվականին, երբ վարչապետ էր. «Ես նաև սխալվել եմ և բացել [«Թրամփ թաուեր» համալիրը]»: Հյուրանոցի թուրք սեփականատերը հայտարարեց, որ նա վերանայում է իր գործարար կապերը Թրամփի հետ:

Ստամբուլում «Թրամփ մոլ» առևտրային կենտրոնի մենեջեր Բյուլենթ Քուրալը ևս քննադատեց Թրամփին. «Մենք ցավում ենք և քննադատում Թրամփի խտրական արտահայտությունները: Նման հայտարարությունները անարժեք են և մի մտքի արգասիք, որը չի հասկանում իսլամը, խաղաղության կրոնը: Մեր արձագանքը ուղղակիորեն հայտնել ենք Թրամփի ընտանիքին: Մենք վերանայում ենք մեր իրավական հարաբերությունները Թրամփ բրենդի հետ»:

Հանրապետական թեկնածուն հանպատրաստից մեկ այլ մեկնաբանություն արեց Թուրքիայի մասին հուլիսի 1-ին Դենվերում ունեցած ելույթի ժամանակ: Երբ նա թվարկում էր մի շարք երկրների անուններ, որոնք ռազմական պաշտպանությունն իրականացնում են ԱՄՆ-ի հաշվին, դահլիճից մեկը բղավեց. «Թուրքիա»... Թրամփն ընդհատեց իր խոսքը և հարցրեց այդ մարդուն՝ արդյոք նա «բարեկամ թե հակառակորդ» է: Հանրապետական թեկնածուն հավելեց. «Եվ Թուրքիան, որն, ի դեպ, պետք է պայքարի ԻԼԻՊ-ի դեմ: Ես հուսով եմ, որ Թուրքիան պայքարի դուրս կգա ԻԼԻՊ-ի դեմ, քանի որ ԻԼԻՊ-ը, որոշակի իմաստով, շատ լուրջ առավելություններ ունի Թուրքիայում: Նրանք իրենք պետք է արմատախիլ անեն ԻԼԻՊ-ը: Ես կցանկանայի տեսնել այդ»:
 
Մնում է տեսնել, թե արդյոք Էրդողանը կսրի իր աճող թշնամանքը Դոնալդ Թրամփի հետ՝ պնդելով հանել վերջինիս անունը Ստամբուլի «Թաուեր»-ներից: Զարմանալի չէ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մինչ այժմ անտեսում է Թրամփի բացասական մեկնաբանությունները իսլամի մասին՝ նախընտրելով պաշտպանել իր սեփական բիզնեսի շահերը Բաքվի «Թրամփ թաուեր»-ում…


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search