Artsakhpress

Հասարակական

Հայ ազգին ոգևորում է Հռոմի Սրբազան քահանայապետի կողմից ճշմարտության բարձրաձայնումը. Գարեգին Բ Կաթողիկոս

Հայ ժողովրդի համար մեծ մխիթարություն է, որ տարբեր ազգեր, պետություններ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը: Հայ ազգին ոգևորում ու գոտեպնդում է այն, որ Հռոմի Սրբազան քահանայապետը բարձրաձայնեց այդ ճշմարտությունը:

Հայ ազգին ոգևորում է Հռոմի Սրբազան քահանայապետի կողմից ճշմարտության բարձրաձայնումը. Գարեգին Բ Կաթողիկոս

Հայ ազգին ոգևորում է Հռոմի Սրբազան քահանայապետի կողմից ճշմարտության բարձրաձայնումը. Գարեգին Բ Կաթողիկոս

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Այս մասին հայտնել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Ալ Մայադին» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Բնական է, որ եկեղեցին պետք է ճշմարտությունը բարձրաձայնի: Եվ մենք ուրախ էինք, երբ Վատիկանում Հռոմի պապը պատմական ճառ արտասանեց` ասելով, որ վերքը պետք է վիրակապվի, որ չարյունահոսվի: Նույն ոգով նա Հայոց ցեղասպանության մասին խոսեց այստեղ` Հայաստանում: Մենք հավատում ենք, որ Սրբազան քահանայապետի խոսքերն արձագանք կգտնեն մարդկանց հոգիներում, և տարբեր ժողովուրդներ, պետություններ կգան միանալու Հռոմի պապին` դատապարտելու Հայոց ցեղասպանությունը, որպես 20-րդ դարի գործված առաջին ոճիր մարդկության դեմ, այդ ճանապարհով կանխարգելելու հետագայում նման ոճրագործությունները, որը տեսնում ենք նաև մեր օրերում առանձին ազգերի նկատմամբ»,- ասել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Անդրադառնալով Հռոմի պապի այցին Հայաստան` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ Սրբազան քահանայապետի այցը Հայաստան ծրագրված էր դեռևս 2014 թվականին: Ներկայացվել է առաջարկ այն մասին, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ  համատեղ աղոթք բարձրացվի Վատիկանում, այնուհետև Էջմիածում: Նա պատարագ մատուցեց Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում և այս օրերին հնարավոր եղավ, որ Հռոմի պապն այցելի Հայաստան և միասնաբար աղոթք բարձրացվի առ Աստված` մաղթելով ամբողջ աշխարհին խաղաղություն:

«Հայցելով, որ նման ոճիրներ մարդկային կյանքում տեղ չգտնեն, ազգերը, պետություններն ապրեն խաղաղության մեջ, համագործակցության սիրո ոգով: Սա եկեղեցու հոգևոր առաքելություններից է` ջանքեր գործադրել, որ բարեկամության ոգին զորանա աշխարհի մարդկության մեջ: Եվ ինչպես մարգարեի խոսքը բարձրացվեց այն մասին, որ սուսերներից խոփեր ձուլվեն և մարդիկ չսովորեն միմյանց դեմ պատերազմել, այլ խաղաղությունը տիրի աշխարհում, մարդկությունն ապրի խաղաղության մեջ»,-հավելեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի և Կաթոլիկ եկեղեցու հրավերով հունիսի 24-26-ը Հայաստան այցելեց Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Հայաստան այցելության ժամանակ Հռոմի Ֆրանցսիկոս Պապն այցելեց Մայր Աթոռ, Գյումրի, Երևան, Էջմիածին, իսկ Խոր Վիրապում՝ հայ-թուրքական սահմանին, աղավնիներ բաց թողեց երկինք՝ ի նշան խաղաղության


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search