Հուլիսի 7-ի երեկոյան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
Սանկտ Պետերբուրգում կառավարության ղեկավարը հուլիսի 8-ին կմասնակցի Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին: