Artsakhpress

Քաղաքական

Մենք վատ սերունդ կլինենք, եթե ԼՂ հիմնախնդրի լուծումը թողնենք ապագային. ՌԴ պաշտոնյա

Հիմա լավ կլինի, որ երկու կողմերի մտավորականները դադար վերցնեն.Կոմիտասի թանգարանում լրագրողների հետ հանդիպմանը խոսելով հայ և ադրբեջանցի մտավորականների երկխոսության և ԼՂ հակամարտության վրա նրանց ազդեցության մասին՝ ասաց ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:

Մենք վատ սերունդ կլինենք, եթե ԼՂ հիմնախնդրի լուծումը թողնենք ապագային. ՌԴ պաշտոնյա

Մենք վատ  սերունդ կլինենք, եթե ԼՂ հիմնախնդրի լուծումը թողնենք ապագային. ՌԴ պաշտոնյա

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԲանախոսը պատասխանեց Tert.am-ի հարցին. մինչ  Ձեր այստեղ գալը ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել էիք, որ ԼՂ կարգավորումը շատ բաներով կախված է երկու կողմերի մտավորականներից, ի՞նչ քայլերի մասին է խոսքը, այդ քայլերն իրականացված տեսե՞լ եք:

«Հայ-ադրբեջանական կոնֆլիկտը իմ բնակարանում է: Իմ որդու կինը՝ հարսս, մի կողմով հայ է, մյուսով՝ ադրբեջանցի: Ամեն անգամ, երբ լարվածություններ են լինում, դրանք անցնում են  մեր ընտանիքի յուրաքանչյուր անդամի սրտով: Մենք ունենք փորձառություն... փորձառություն, որը սկսվել է 1996 թվականից և փորձառություն, որը նաև ինչ-որ չափով հույս է տվել, որովհետև երկու երկրների մտավորականներից շատ բան է կախված»,- ասաց նա:

Նշեց, որ կարգավորման գործընթացում հիմա շատ դժվար, հիվանդագին պահ է: «Ես չեմ կարծում, որ հենց այսօր կարելի է ինչ-որ քայլեր անել: Պետք չէ երկու կողմերի կրքերը թեժացնել: Առանց այն էլ ամեն ինչ լարված է, ամեն ինչ հիվանդագին է: 

Հիմա, կարծում եմ, լավ կլինի, որ երկու կողմերի մտավորականները դադար վերցնեն,- ասաց Միխայիլ Շվիտկոյը՝ ավելացնելով,-ի վերջո, բոլոր պատերազմները վերջանում են խաղաղությամբ: Անգամ 100 տարվա պատերազմներն են խաղաղությամբ վերջանում: Հետո կողմերը ամեն դեպքում պետք է խոսեն: Այդ պատճառով երկու երկրների մտավորականները պետք է պատասխանատվություն վերցնեն, որ դա ինչ-որ մի պահի կատարվելու է»:

Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչը նշեց, որ իր դիրքորոշումը նման հարցերում շատ պարզ է՝ ոչինչ չարժե հայ, ադրբեջանցի կամ ռուս երեխայի արյունը: «Դրա համար պետք է երկխոսության գնալ, որովհետև ծնվում են երեխաներ, և նրանք պետք է գնան պատերազմի: Մենք վատ  սերունդ կլինենք, եթե այդ հիմնախնդրի լուծումը թողնենք ապագային: Դա շատ վատ է»:

Նշենք, որ Շվիդկոյը ժամանել է Հայաստան, որպեսզի ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ քննարկի ԱՊՀ միջազգային հումանիտար համագործակցության հիմնադրամի ծրագրերը, որի համանախագահն է ինքը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search