Artsakhpress

Հասարակական

«Վստահեք, եւ կհաղթեք դուք». պատգամավորի թեկնածու Տիրան Աթանեսյանը ներկայացնում է նախընտրական ծրագրի առաջնահերթությունները

Արցախի թիվ 11 ընտրատարածքում սեպտեմբերի 9-ին կկայանա ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորական ընտրություններ:

«Վստահեք, եւ կհաղթեք դուք». պատգամավորի թեկնածու Տիրան Աթանեսյանը ներկայացնում է նախընտրական ծրագրի առաջնահերթությունները

«Վստահեք, եւ կհաղթեք դուք». պատգամավորի թեկնածու Տիրան Աթանեսյանը ներկայացնում է նախընտրական ծրագրի առաջնահերթությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ը զրուցել է ինքնառաջադրմամբ հանդես եկող պատգամավորի թեկնածու Տիրան Աթանեսյանի հետ:
- Պարո ՛ն Աթանեսյան, պատգամավորի թեկնածու եք առաջադրվել մի ընտրատարածքում, որն ընդգրկում է Շահումյանի ամբողջ շրջանը, ինչպես նաև Մարտակերտի ու Ասկերանի շրջանների մի մասը: Ինչո՞վ է պայմանավորված հենց այդ ընտրատարածքում Ձեր ինքնաառաջադրումը:
- Ծնվել եւ մանկությունս անց եմ կացրել Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում, որտեղ վերջերս նորոգել ենք մեր պապենական տունը: Համարյա ամեն շաբաթ լինում եմ գյուղում, ինչպես նաեւ՝ Վանքում, որտեղ ապրում են մորս ծնողները: Այդ եւ շրջակա գյուղերում ունեմ հարյուրավոր հասակակիցներ, որոնց հետ ջերմ հարաբերություններ ունեմ: Հենց նրանք են ինձ հուշել պատգամավորի թեկնածու առաջադրվելու գաղափարը: Տասը տարի է՝ աշխատում եմ ԱՀ «Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամում, հանրապետության բոլոր համայնքներից հազարավոր մարդկանց հետ եմ շփվել: Գիտեմ նրանց բնավորությունը, խնդիրները: Ահա այդ ռեսուրսով էլ պատգամավորության թեկնածու եմ առաջադրվել:
- Որո՞նք են Ձեր նախընտրական ծրագրի առաջնահերթությունները: Կնշե՞ք այն կետերը, որոնց ուղղությամբ ըստ Ձեզ, կան առաջնահերթ անելիքներ՝ պատգամավոր ընտրվելու պարագայում:
- Նախընտրական ծրագրիս հիմնադրույթները բրոշյուրի տեսքով տարածել եմ: Հիմնականում կանգ եմ առել արտաքին քաղաքականության եւ անվտանգության, տնտեսության եւ սոցիալական ոլորտի վրա: Կարեւորում եմ Արցախի խնդրի խաղաղ-բանակցային կարգավորումը, որը պետք է ամրագրի մեր անկախության միջազգային ճանաչումը՝ մեր ժողովրդի անվտանգությունը եւ խաղաղ զարգացումը երաշխավորող սահմաններում: Տնտեսության առումով շեշտը դրված է ազատ մրցակցության եւ հավասար պայմաննների գերակայության վրա: Հատուկ կետով անդրադարձել եմ գյուղատնտեսական կոոպերացիայի եւ բանկային ու վարկային կարգավորման հարցերին: Կարեւոր եմ համարել կրթության ոլորտի կառավարման ազատականացումը, Երիտասարդության մասին նոր օրենքի ընդունումը: Մենք պետք է պահպանենք եւ զարգացնենք նաև մեր մշակութային ինքնատիպութունը:
 - Օգոստոսի 7-ից մեկնարկել է քարոզարշավը, երևի թե արդեն տարբեր համայնքներում ունեցել եք հանդիպումներ: Ի՞նչ հարցերի վերաբերյալ են քաղաքացիների հիմնական մտահոգությունները և ի՞նչ մոտեցումներ եք նախանշել՝ պատգամավոր ընտրվելու պարագայում այդ խնդիրներին անդրադառնալու և անհրաժեշտ լուծումներ ապահովելու համար:
- Արդեն տասնյակ հանդիպումներ եմ ունեցել: Եւ զգացել եմ, որ տարածքային զարգացման անհամամասնություններ կան: Ինչու՞, ասենք, Շահումյանի շրջանի Ականաբերդ գյուղը գազաֆիկացված չէ: Դա այն դեպքում, որ հարեւան՝ Մարտակերտի շրջանի Հաթերք եւ Զագլիկ գյուղերում այդ հարցը վաղուց է լուծված: Շահումյանի շրջանում բարձրացնում են նման հարցեր: Կարծում եմ, որ այդ շրջանը պետք է ունենա ազատ տնտեսական եւ հարկային արտոնությունների գոտու կարգավիճակ: Մյուս տեղերում իրավիճակն անհամեմատ բարվոք է, կան խնդիրներ, որ հեշտ լուծելի են: Քաղաքական առումով մարդկանց հուզում է Արցախի հիմնահարցը: Երիտասարդությունը բարձրացնում է բարեփոխումների հարցը: Եկող տարի սպասվում են ՏԻՄ ընտրություններ: Կարծում եմ, այդ հարցերի մեծ մասը կգտնի քաղաքական կարգավորումը: Մենք արժանի ենք ապրելու իրոք օրենքի գերակայության, ժողովրդավարական եւ բարեկեցիկ երկրում, բայց դրան հասնելու համար յուրաքանչյուրս պետք է ներդնի իր հնարավորությունների առավելագույնը: Ես գալիս եմ ծառայելու այդ գործին: Իմ կարգախոսն է՝ «Վստահեք, եւ կհաղթեք դուք»: Իսկ Ազգային ժողովում իմ խոսքը լինելու է ընտրողների հավաքական ասելիքը:
Հարցազրույցը՝ Դավիթ Աբաղյանի

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search