ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 7-ին հրաման է ստորագրել գնդապետ Գրիգորի Խաչատուրովին ՀՀ պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին:
Գնդապետ Գրիգորի Խաչատուրովը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում նշված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով` ո ր ո շ ու մ եմ.
Գնդապետ Գրիգորի ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատար` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով»։