Այն փորձագիտական աշխատանքի արդյունք է` ուղղված լրագրողների շրջանում ռազմական թեմաների լուսաբանման վերաբերյալ իրազեկվածության բարձացմանն ու պատերազմական իրավիճակներում հնարավորինս անվտանգ գործելուն: «Ուղեցույցը կարող եք գտնել ՊՆ պաշտոնական կայքում՝ mil.am-ում, «Գրադարան» ենթաբաժնի «Ուղեցույց ԶԼՄ ներկայացուցիչների համար» հատվածում»:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հակամարտությունը լուսաբանող լրատվամիջոցների համար ուղեցույց է մշակել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասված է ՀՀ ՊՆ ֆեյսբուքյան էջի գրառման մեջ:
Ուղեցույցը հստակեցնում է ճգնաժամային իրավիճակներում և մարտական գործողությունների ժամանակ զանգվածային լրատվության միջոցների աշխատանքը: Այն ներառում է լրագրողների անվտանգության ապահովման կանոնների պահպանում, միջազգային պայմանագրերով սահմանված իրավունքներ և կարգավորում դրանց հետ առնչվող հարաբերություններ:
Ուղեցույցը միտված է ճգնաժամային իրավիճակներում և մարտական գործողությունների ժամանակ օգնել լրատվամիջոցներին առավել անվտանգ և ճիշտ լուսաբանել մարտական գործողություններ, չթիրախավորվել և իրենց աշխատանքներում չհրապարակել պետական գաղտնիքներ: Ուղեցույցում զետեղված են նաև բանակային թեմաներին առնչվող հասկացությունների սահմանումներ: