ԱՄՆ Պետդեպարտամենտը որոշել է վերականգնել նախկին պետքարտուղար, ԱՄՆ նախագահի՝ Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու Հիլարի Քլինթոնի ծառայողական նամակագրության գործով հետաքննությունը
ԱՄՆ Պետդեպարտամենտը վերականգնում է Քլինթոնի նամակագրության գործով հետաքննությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հետաքննությունը կվերաբերի նաեւ Քլինթոնի նախկին օգնականներին, որոնք արդեն չեն աշխատում Պետդեպում, հայտնում է BBC–ն։
«Մենք մտադիր ենք գործել այնքան օպերատիվ, որքան դա հնարավոր է, սակայն մենք արհեստական ժամկետներ չեն սահմանի այդ գործընթացի համար»,– ասել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։ Նրա խոսքով՝ Պետդեպի նախկին աշխատակիցները կարող են վարչական տուգանքների ենթարկվել՝ նկատողությունից մինչեւ գաղտնի տեղեկության հասանելիությունից զրկում։
Նախօրեին ԱՄՆ արդարադատության նախարար Լորետա Լինչը հայտնել էր, որ Հիլարի Քլինթոնի դեմ մեղադրանք չի ներկայացվելու ծառայողական նամակագրության գործով։