ԱՄՆ Պետդեպարտամենտը վերանայում է այն ֆինանսական օգնությունները, որը Բարաք Օբամայի վարչակազմն էր հատկացրել վերջին մի քանի ամիսներին։
ԱՄՆ Պետդեպարտամենտը վերանայում է Օբամայի հատկացրած ֆինանսական օգնությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ թվում Պաղեստինին 220 մլն դոլարի տրամադրումը, ինչի մասին հրամանագիրը Օբաման ստորագրել է Դոնալդ Թրամփի երդմնակալությունից բացառիորեն մի քանի ժամ առաջ, գրում է Washington Post–ը։
Պետդեպարտամենտը ստիպված կլինի վերանայել ֆինանսական օգնության տրամադրման մասին տասնյակ, եթե ոչ հարյուրավոր որոշումներ, որոնք կայացվել են Թրամփի ընտրվելուց հետո։ Ըստ Պետդեպարտամենտի չինովնիկների, միջոցների մեծ մասն արդեն փոխանցված է։ Սակայն եթե ստուգումների ընթացքում հայտնաբերվեն արձանագրությունների խախտումներ, ապա որեւէ բան փոխել դժվար թե ստացվի, նույնիսկ եթե տրամադրված օգնությունը չի համապատասխանում Թրամփի վարչակազմի քաղաքականությանը։