Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ընդունել է բարերար Կարեն Խաչատրյանին եւ քննարկել նրա հետ Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Նախագահ Սահակյանն ընդունել է բարերար Կարեն Խաչատրյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Նախագահ Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Կարեն Խաչատրյանին է հանձնել«Վաչագան Բարեպաշտ» մեդալ՝ բարձր գնահատելով նրա հայրենանվեր գործունեությունը: