Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նոր համանախագահների պաշտոնում Ջեքի Սփայերի եւ Դեւիդ Վալադոյի նշանակվելու փաստը:
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է հայկական հարցերով հանձնախմբի նոր համանախագահներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նրանք գործունեություն կծավալեն ներկայիս համանախագահներ Ֆրենկ Փալոնի եւ Ռոբերտ Դոլդի, ինչպես նաեւ հանձնախմբի փոխնախագահներ Ադամ Շիֆի եւ Դեւիդ Տրոտի հետ, հաղորդում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:
«Մենք շնորհակալություն ենք հայտնում կոնգրեսականներ Դոլդին եւ Փալոնին իրենց աշխատանքի համար եւ ակնկալում ենք աշխատել նոր համանախագահներ Սփայերի եւ Վալադոյի, ինչպես նաեւ փոխնախագահներ Շիֆի եւ Տրոտի հետ` աջակցելու հանձնախմբի աշխատանքներին»,- նշել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: