Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով ժամանել է Արցախ:
Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն ժամանել է Ստեփանակերտ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և Տարոն Մրագարյանի գլխավորած պատվիրակությունն ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:
Պատվիրակության անդամները ծանոթացել են Սբ. Աստվածածին հովանու եկեղեցու հարակից տարածքի բարեկարգման և Երևան համայնքի աջակցությամբ կառուցվող Ազատամարտիկների այգու տարածքի աշխատանքներին:
Նշենք, որ այցի շրջանակում նախատեսվում է Տարոն Մարգարյանի հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Ստեփանակերտի քաղաքապետարանում տեղի է ունենալու երկու քաղաքների քաղաքապետերի մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպում, որի ընթացքում քննարկվելու են Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների համագործակցության ծրագրերով նախատեսված աշխատանքների ընթացքը:
Նախատեսվում է նաև հանդիպում-քննարկում, որի ընթացքում կամփոփվեն Երևանի և ԼՂՀ քաղաքների ու շրջանների միջև համագործակցության արդյունքներն ու առաջիկա ծրագրերը:
Երևանի վարչական շրջանների ղեկավարները հանդիպումներ են ունենանալու ԼՂՀ գործընկեր շրջանների ու համայնքների ղեկավարների հետ: