Մենք այսօր այստեղ ենք` մասնակիցը լինելու Ստեփանակերտի օրվա և քաղաքի վերանվանման 93-րդ տարեդարձի տոնակատարությանը:
Մենք միշտ էլ լինելու ենք ստեփանակերտցիների կողքին. Տարոն Մարգարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Ցանկանում եմ, որ Ստեփանակերտում միշտ խաղաղություն թևածի: Երևանի ողջ բնակչության, քաղաքապետարանի և անձամբ իմ անունից էլ ուզում եմ հավաստել, որ մենք միշտ էլ լինելու ենք ստեփանակերտցիների կողքին»,-ընդգծել է Տ. Մարգարյանը: