Հուլիսի 16-ին Արցախում կդիտվի առավելապես առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԼՂՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից և հավելել, որ քամու հոսանքը կլինի հարավ-արևմուտքից` 1-3 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի +16 +20, ցերեկը՝ +28 +33:
Աղբյուրի հաղորդմամբ` հուլիսի 17-20-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: