Գիտնականները հայտնաբերել են մեծ երկրաջերմային աղբյուր Արևելյան Անտարկտիդայի սառույցի տակ:
Անտարկտիդան հալչում է ջերմության թաքնված երկնաջերմային աղբյուրի պատճառով․ գիտնականներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս գործոնը նպաստում է ներքևից-վերև սառույցի հալեցմանը՝ 1in.am-ի փոխանցմամբ, գրում է actualnews.org-ը։
Բևեռներում սառույցի կորուստը չափելու համար գիտնականները հաշվի են առնում շատ գործոններ և ճշգրիտ տվյալներ: Վերջին ուսումնասիրությունները կատարվել են մայրցամաքի վրա թռչող ինքնաթիռի ռադարային սենսորների միջոցով:
Գիտնականները կարողացան տեսնել սառույցի պայմանները 3 կմ խորությամբ, ինչի շնորհիվ նրանք կարողացան տեսնել երկրաջերմային ջերմության աղբյուրը: Սառույցի տակ տաք ջրերը նպաստում են սառույցի հալեցմանը, ինչը ապագայում կարող է հանգեցնել սառույցի ավելի արագ անհետացման:
Գլխավոր հետազոտող Թոմ Ջորդանը նշում է, որ հալման գործընթացը կարող է հազարավոր կամ նույնիսկ միլիոնավոր տարիներ տևել։ Հետագայում, սակայն, սառույցի հավելյալ ջուրը կարող է այս տարածաշրջանը ավելի զգայուն դարձնել արտաքին գործոնների հանդեպ, ինչպիսիք են կլիմայական փոփոխությունները