Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում անցկացրել է երրորդ հանդիպումը եւ երկու պարտություններից հետո հաղթանակ է տարել: Մրցակիցն Ալբանիայի հավաքականն էր: Հայ բասկետբոլիստները հաղթել են 57:47 հաշվով:
ԵԱ. Հայաստանի թիմն ուժեղ էր ալբանացիներից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հիշեցնենք, որ առաջին խաղում Հայաստանի թիմն պարտվել էր Անդորրայի հավաքականին՝ 48:71 հաշվով, երկրորդ խաղում հայ բասկետբոլիստները մրցել էին Մոլդովայի հավաքականի հետ եւ պարտություն կրել 51:75 հաշվով:
Հուլիսի 21-ին Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Ջիբրալթարի թիմը: