Հունաստանում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 1:3 հաշվով պարտվեց մրցաշարի գլխավոր ֆավորիտներից Ուկրաինայի թիմին:
ԵԱ. Կանանց Հայաստանի հավաքականը պարտվեց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը եւ չորրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Մարիա Գեւորգյանը պարտություն կրեցին սեւերով, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան ոչ ոքի ավարտեցին իրենց պարտիաները:
Հիշեցնենք, որ առաջին տուրում հայկական թիմը 3.5:0.5 հաշվով առավելության էր հասել Հունաստանի երկրորդ թիմի նկատմամբ: Հոկտեմբերի 30-ին կայանալիք երրորդ տուրում հայկական թիմի մրցակիցը կլինի Սերբիայի հավաքականը: