Հայաստանի ԶՈՒ 25 զինծառայողներից բաղկացած «Փյունիկ» խորհրդանշական անունը կրող դասակը ԱՄՆ Կանզաս նահանգում կմասնակցի սերժանտական վերապատրաստության դասընթացին:
Հայ զինծառայողները ԱՄՆ-ում մասնակցում են վերապատրաստության դասընթացի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դասընթացի առաջին երկու փուլերն անցկացվել են Հայաստանում: Երրորդ` ավարտական փուլի ընթացքում՝ Կանզասի Ազգային Գվարդիայի հրահանգիչների կողմից անցկացվող երկշաբաթյա վերապատրաստության դասընթացի շրջանակում, հայ զինծառայողները կամրապնդեն սերժանտական պարտականությունների իմացության, փոքր ստորաբաժանումների ղեկավարման, սերժանտ-սպա հարաբերությունների վերաբերյալ իրենց գիտելիքները: «Փյունիկ» խորհրդանշական դասակի կազմում ընդգրկված զինծառայողները կծանոթանան նաեւ ԱՄՆ զինված ուժերի սերժանտների պատրաստության ծրագրերին:
«Փյունիկ» դասակում ընգրկված են ՀՀ ԶՈՒ արհեստավարժ եւ բարձր առաջադիմություն ցուցաբերած սերժանտները, որոնց մասնագիտական հմտությունները եւ կարողությունները Երեւանում անցկացված դասընթացի ընթացքում գնահատել են նաեւ Կանզասի Ազգային Գվարդիայի հրահանգիչները: