Artsakhpress

Քաղաքական

ԼՂ խնդրի կարգավորման հարցում զիջումների գնալը սխալ է. Ստեփան Գրիգորյան

Ակնհայտ է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման այս փուլում նախաձեռնությունը Ռուսաստանինն է, Ղարաբաղի հարցը ակտուալացնողը հիմա Ռուսաստանն է․

ԼՂ խնդրի կարգավորման հարցում զիջումների գնալը սխալ է. Ստեփան Գրիգորյան

ԼՂ խնդրի կարգավորման հարցում զիջումների գնալը սխալ է. Ստեփան Գրիգորյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի հետ զրույցում խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման ներկայիս փուլի մասին՝ ասաց «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը: 

«Դա կապված է նրա հետ, որ Ռուսաստանն ուզում է, որ Ադրբեջանը դառնա Եվրասիական տնտեսական միության անդամ, ուզում է ամեն ինչ անել, որ Ադրբեջանն իր կողմը թեքվի: Ադրբեջանն էլ Ռուսաստանի առաջ խնդիր է դնում, որ Հայաստանը ԼՂ հարցում պետք է զիջումների գնա»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:

Քաղաքագետը նկատեց, որ հիմա ԼՂ հիմնախնդրի կարգավորումը թեժ փուլի է անցել: «Ադրբեջանցիք ապրիլին սկսեցին քառօրյա պատերազմ, խաղաղ քաղաքացիների սպանեցին, խոշտանգեցին: Անտեղի եմ համարում այս համատեքստում խոսել փոխզիջումների կամ զիջումների մասին, այս անվստահության մթնոլորտում ոչ մի զիջման կամ փոխզիջման մասին չի կարելի խոսել»,- ասաց նա՝ նշելով, որ հիմա Ռուսաստանի կողմից փորձ է արվում օտարել Հայաստանի պատմական հողերը:

Ստեփան Գրիգորյանը նկատեց, որ վերջին շրջանում «փոխզիջում» բառը շատ է շրջանառվում, բայց պետք է պարզաբանվի՝ ինչ փոխզիջման մասին է խոսքը: «Մեզնից ուզում են տարածքներ, հետո պետք է Արցախում հանրաքվե անցկացվի: Հարց եմ հնչեցնում՝ եթե նրանք տարածքներ վերցնեն, հայերը կկարողանա՞ն հանրաքվեն անցկացնել: Պետք չէ խաբվել այդպիսի խոսքերով»,- ասաց քաղաքագետը:

Նա առաջարկեց հիմնախնդրի լուծման իր տեսլականը՝ նախ Արցախում անցկացվի հանրաքվեն, Ադրբեջանը ճանաչի այդ հանրաքվեի արդյունքները, հետո խոսենք տարածքների մասին․ «Ինչո՞ւ այդ ձևով հիմնախնդիրը չեն քննարկում»,- հարցրեց Ստեփան Գրիգորյանը:

Դիտարկմանը, թե ՌԴ նախագահը հայտարարել է, թե ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանը և Ադրբեջանը պետք է իրենց վրա վերցնեն հակամարտության լուծման պատասխանատվությունը և արդյունքում չպետք է լինեն հաղթողներ ու պարտվողներ, Ստեփան Գրիգորյանն ասաց․ «Դա Պուտինի կողմից   Հայաստանի հասարակությանն ապակողմնորոշելու քայլ է: Սա լսելով՝ շատերը կասեն, թե տեսեք, մեզ չեն պարտադրում: Պուտինն ունի շատ լավ խորհրդականներ, որոնք ուսումնասիրում են Հայաստանում եղած տրամադրությունները, գիտեն, որ այստեղ իրենց դեմ քարոզարշավ է գնում, իրենց  քաղաքականությունը քննադատվում է: Ասում են՝ արի, քո քաղաքականությունը մեղմացրու, այլ խոսքեր օգտագործի»:

Ըստ այդմ, Ստեփան Գրիգորյանը կարևոր է համարում ոչ թե այն, թե ինչ է ասում Վլադիմիր Պուտինը, այլ թե ինչ է անելու Սերժ Սարգսյանը․«Ես պնդում եմ, որ խոսելու են տարածքների մասին, խոսք կգնա միակողմանի զիջումների մասին: Կարծում եմ, որ մեր իշխանությունները միակողմանի զիջումների չեն գնա՝ հաշվի առնելով հասարակությունում հնարավոր հակազդեցությունները: Ես՝ որպես քաղաքագետ, պարտավոր եմ ասել, զգուշացնել իշխանություններին, որ զիջումների գնալը ոչ միայն սխալ քայլ է, այլ ժողովրդի կամքի դեմ հանցագործություն»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search