Artsakhpress

Հասարակական

Արցախում գործող ամառային դպրոցների երեխաները մշակութային ելույթներ են ունեցել զինվորների համար

Արցախում երեկ ամփոփվել են Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) կողմից ընթացիկ տարվա օգոստոսի 1-ից կազմակերպված ամառային 10-օրյա դպրոցների աշխատանքները:

Արցախում գործող ամառային դպրոցների երեխաները մշակութային ելույթներ են ունեցել զինվորների համար

Արցախում գործող  ամառային դպրոցների երեխաները մշակութային  ելույթներ են ունեցել զինվորների համար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ`այսօր Մարտակերտում և Մարտունու շրջանի Գիշի գյուղում կայացել են մարդասիրական առաքելության շրջանակներում կազմակերպված ամառային դպրոցների փակման հանդիսավոր արարողություններ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը տեղեկացրել է, որ Մարտակերտի և Մարտունու դպրոցներում ընդգրկված էին 10-15 տարեկան համապատասխանաբար 111 և 140 երեխաներ:

«Երեխաների զբաղվածությունը ներառում էր տիկինիկային թատրոն. «Ես և իմ աշխարհը» խաղեր, նկարչություն, խեցեգործություն, պար, մանրանկարչություն և ձեռքի աշխատանք և այլն: Ի դեպ, վերջին երկու խմբերի մասնագետներին ամառային դպրոցներ էր գործուղել Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

Երկու ամառային դպրոցներում էլ երեխաներն ուսումնասիրել են առաջին օգնություն: Իսկ բնագիտության և մաթեմատիկայի` Երևանից հրավիրված մասնագետները երեխաների շրջանում նշված առարկաների հանդեպ հետաքրքրությունը մեծացնող ինտերակտիվ-խաղային դասեր են անցկացրել:


Օգտվելով մասնագետների ներկայությունից` Մարտունու շրջանի մի քանի գյուղերի մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչներ ևս միացել էին դպրոցին` նոր մեթոդներ ու ուսուցման հետաքրքիր հնարքներ սովորելու»,- մանրամասնել է Ա. Եդիգարյանը` հավելելով, որ ամառային դպրոցի շրջանակում մասնակիցներին այցելել են նաև ԼՂՀ ՊԲ զորամասեր` զինվորների համար մշակութային ելույթներ ունենալու, մասնակցել են Վարդավառի ծիսակարգին, այցելություն ե ունեցել Մարտակերտի ջրերի գործարան, կազմակերպել և անցկացրել են մրցույթ, ինչպես նաև էքսկուրսիա դեպի Գանձասար:

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացրել հայսատանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով:

Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004 թ,, և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրեի շահառուներն են Հայսատանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և տավուշի մարզերի 44 համայնքների ավելի քան 67,000 բնակիչները:

Ընթացիկ տարվա ապրիլ ամսից Հայաստանի մանուկներ հիմնադրամը Մարդասիրական առաքելության շրջանակներում մեկնեց Արցախ` առաջին օգնության և հոգեբանական ծառայությունների վերապատրաստման դասընթացներ առաջարկելով մայրաքաղաքի և շրջաններ մասնագետներին:

Սկսած 2015 թվականից COAF-ը մշակել և իրագործում է նոր` ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովելու գյուղական աշխարհի համար, ինչ արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹ-ը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search