Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 17-ին կվիճարկվի մեդալների 17 հավաքածու: Հայաստանը ներկայացուցիչ չունի:
Ռիո-2016. 12-րդ օրը կվիճարկվի 17 տիտղոս, Հայաստանը ներկայացուցիչ չունի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մրցումային 11-րդ օրվանից հետո Հայաստանը մեկ ոսկե ու 3 արծաթե մեդալով 36-րդն է մեդալային հաշվարկում, որի առաջատարի դիրքը պահպանում են ամերիկացիները: ԱՄՆ-ի մարզիկները նվաճել են 28 ոսկե, 28 արծաթե ու 28 բրոնզե մեդալ:
Երկրորդ տեղում գտնվող բրիտանացիներն ունեն 19 ոսկե, 19 արծաթե եւ 12 բրոնզե մեդալ, իսկ երրորդ տեղում է Չինաստանը՝ 17 ոսկի, 15 արծաթ, 19 բրոնզ: Ռուսները չորրորդն են 12 ոսկե, 12 արծաթե ու 14 բրոնզե մեդալով:
Ռիո-2016-ում Հայաստանի վերջին 4 ներկայացուցիչներ Գառնիկ Մնացականյանը (57 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գեորգի Կետոեւը (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ) հանդես կգան ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում, որը մեկնարկելու է օգոսոտոսի 19-ին: