Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 18-ին կվիճարկվի մեդալների 24 հավաքածու:
Ռիո-2016. 13-րդ օրը կվիճարկվի 24 տիտղոս, Հայաստանը չունի մասնակից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երկրորդ օրն անընդմեջՀայաստանը ներկայացուցիչ չունի:
Մրցումային 12-րդ օրվանից հետո Հայաստանը մեկ ոսկե ու 3 արծաթե մեդալով 36-րդն է մեդալային հաշվարկում, որի առաջատարի դիրքը պահպանում են ամերիկացիները: ԱՄՆ-ի մարզիկները նվաճել են 30 ոսկե, 32 արծաթե ու 31 բրոնզե մեդալ:
Երկրորդ տեղում գտնվող բրիտանացիներն ունեն 19 ոսկե, 19 արծաթե եւ 12 բրոնզե մեդալ, իսկ երրորդ տեղում է Չինաստանը՝ 19 ոսկի, 15 արծաթ, 20 բրոնզ: Ռուսները չորրորդն են 12 ոսկե, 14 արծաթե ու 15 բրոնզե մեդալով: Ադրբեջանը 3 արծաթե եւ 5 բրոնզե մեդալով 55-րդ տեղում է:
Հիշեցնենք, որ Ռիո-2016-ում Հայաստանի վերջին 4 ներկայացուցիչներ Գառնիկ Մնացականյանը (57 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գեորգի Կետոեւը (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ) հանդես կգան ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում, որը մեկնարկելու է օգոսոտոսի 19-ին: