Բելգիայում էթնիկ թուրքերն իրենց հասցեին ուղղված սպառնալիքների պատճառով ստիպված են երեխաներին հանել ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մոտ կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող դպրոցներից:
Բելգիայում բնակվող թուրքերը սպառնալիքների պատճառով երեխաներին հանում են գյուլենականների կողմից ֆինանսավորվող դպրոցներից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Belga գործակալությունը:
«Սպառնալիքի տակ են հայտնվել ծնողները, որոնց երեխաները սովորում են Ֆլանդրիայի և Բրյուսելի շրջանի տարրական և միջին դպրոցներում: Անդերլեխտի «Լյուցերն» քոլեջի տնօրենի կարծիքով՝ դրա հետևում կանգնած են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին աջակցող կազմակերպությունները»,- գրում է գործակալությունը:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայումս բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: