Սպիտակ տունը չեղարկել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը ֆիլիպինցի առաջնորդ Ռոդրիգո Դուտերտեի հետ:
Օբաման չեղարկել է հանդիպումը Ֆիլիպինների նախագահի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Դուտերտեն վիրավորանքներ էր տեղացել Օբամայի հասցեին՝ թմրավաճառականների նկատմամբ ֆիլիպինյան իշխանությունների քաղաքականության քննադատության համար, հայտնում է CNN-ը։։
Սպասվում էր, որ երկու պետությունների ղեկավարներն այս շաբաթ կհանդիպեն Լաոսում, որտեղ Օբաման կմասնակցի հարավարևելյան Ասիայի երկրների առաջնորդների գագաթնաժողովին։
Դուտերտեի հետ հանդիպման փոխարեն Օբաման կզրուցի Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեի հետ։
Երեկ Դուտերտեն Օբամային անվանել էր «պոռնիկի տղա և խորհուրդ տվել նրան վեր չբարձրանալ մարդու իրավունքներին առնչվող հորդորներով»։