Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սամարղանդում ծաղիկներ է դրել Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի գերեզմանին:
Պուտինը Սամարղանդում ծաղիկներ է դրել Քարիմովի գերեզմանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Քաղաք ժամանելուն պես Պուտինը միանգամից ուղեւորվել է գերեզմանոց, որտեղ սեպտեմբերի 3-ին հուղարկավորել են Քարիմովին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
ՌԴ նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ուզբեկստանի առաջին նախագահի հիշատակին երկրի վարչապետի հետ միասին: Ծալելով ծունկը Քարիմովի գերեզմանի առջեւ, Պուտինը կարմիր վարդերի փունջ է դրել:
Քարիմովը մահացել է78 տարեկանում: Հաջորդ օրը նրան մահմեդական ավանդույթներով հուղարկավորել են իր հայրենի Սամարղանդ քաղաքում, պատմական Շահի Զինդա գերեզմանոցում: