Հարավային Օսիայում չի կարող առանձնահատուկ անհանգստություն չառաջացնել Վրաստանի շուրջ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի նոր ակտիվությունը:
Հարավային Օսիան անհանգստացած է Վրաստանի շուրջ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ակտիվությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասված է երկրի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:
«Մասնավորապես, (անհանգստություն են առաջացնում) ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի՝ Վրաստան կատարած այցի ժամանակ Դաշինքին Թբիլիսիի անդամակցության եւ նրա պաշտպանունակությունն ամրապնդելու շուրջ հուսադրող հայտարարությունները, եւ այս ամենը՝ Վրաստանի տարածքում անցկացվող «Agile Spirit 2016» ՆԱՏՕ-ի զորավարժությունների ֆոնին:
Այս կապակցությամբ անխուսափելի հարց է ծագում. ո՞ւմ դեմ է Վրաստանը պատրաստվում օգտագործել արեւմտյան գործընկերների օգնությամբ աճող ռազմական ներուժը: Վրաստանը երբեք չի թաքցրել «իր տարածքները» վերադարձնելու մտադրությունը: Կասկած չկա, որ նրանք մտադիր են դրանք վերադարձնել ռազմական եւ ուժի կիրառման ճանապարհով:
Վրաստանին ուղղված ցանկացած ռազմական օգնություն ուժեղացնում է նրա ռեւանշիստական տրամադրությունները եւ նպաստում տարածաշրջանում կայունության խափանմանն ու լարվածության սրմանը»,- մասնավորապես ասված է հայտարարությունում: