Հայաստանի ազգային հավաքականն ԱԱ-2018-ի առաջին տնային հանդիպումն անցկացնելու է հոկտեմբերի 8-ին՝ հյուրընկալելով Ռումինիայի ընտրանուն:
Հայաստան-Ռումինիա խաղի տոմսերը վաճառքում կլինեն սեպտեմբերի 14-ից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 14-ից վաճառքում կլինեն այդ խաղի տոմսերը:
«Հանրապետական» ստադիոնի արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 5000-7000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 4000 դրամ:
Տոմսերը կարելի է ձեռք բերել «Հանրապետական» ստադիոնի տոմսարկղից և Խանջյան 27 հասցեում գտնվող «Հյումել» խանութից: