Թեհրանը տարածաշրջանային հարցերի վերաբերյալ բանակցություններ չի վարում Վաշինգթոնի հետ.
Իրանի ԱԳՆ. Թեհրանը տարածաշրջանային հարցերով բանակցություններ չի վարում Վաշինգթոնի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտնել է Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Բահրամ Կասեմին, հայտնում էIrna-ն:
Նրա խոսքով, Իրանը եւ ԱՄՆ-ն խորհրդակցություններ կամ բանակցություններ չեն վարում տարածաշրջանային հարցերի վերաբերյալ: Այդպիսով նա հերքել է այն տեղեկությունները, թե ԻՀԻ-ի արտգործնախարարն ու ԱՄՆ-ի պետքարտուղարը քննարկել են Սիրիայում հրադադարի հարցը: