Artsakhpress

Մշակույթ

Գյումրիում տեղի ունեցավ «Երկրաշարժ» ֆիլմի փակ ցուցադրությունը

Ռուսական ֆիլմերի շաբաթվա ընթացքում Գյումրիում տեղի ունեցավ Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի փակ ցուցադրությունը` ռուսերեն տարբերակով:

Գյումրիում տեղի ունեցավ «Երկրաշարժ» ֆիլմի փակ ցուցադրությունը

Գյումրիում տեղի ունեցավ «Երկրաշարժ» ֆիլմի փակ ցուցադրությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ֆիլմի հայերեն տարբերակը  վարձույթի կհանվի նոյեմբերին։ «Կարծում եմ` հայ հանդիսատեսի համար ավելի հետաքրքիր կլինի ավելի կոլորիտային` հայերեն տարբերակը»,- հայտնեց «Շարմ հոլդինգ»-ի գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը:

Ֆիլմի պրոդյուսեր Արամ Մովսիսյանը հանդիպման ժամանակ փաստեց՝ «Այս ցուցադրումը Գյումրիում շատ կարևոր է, հատկապես, որ սա առաջին մեծ փակ ցուցադրությունն է  ֆիլմի: «Ֆիլմը շատ ծանր է, գիտեք՝ շատ ցավոտ թեմա է հայերի համար, բայց կարծում եմ՝ նաև շատ հետաքրքիր է նախկին ԽՍՀՄ  բոլոր մարդկանց համար, քանի որ այս աղետը այն միակ վերջինը կարելի է համարել, որից հետո նախկին ԽՍՀՄ բոլոր մարդիկ միասին ինչ-որ լավ բան արեցին, դրանից հետո բոլորը հեռացան»,- նշեց Արամ Մովսիսյանը:

«Երկրաշարժ» ֆիլմը պատմում է 1988-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի աղետալի երկրաշարժի մասին: Ֆիլմում բնական աղետի ֆոնին ծավալվում է երկու հերոսների` 45-ամյա Կոնստանտին Բերեժնոյի և 20-ամյա Ռոբերտ Մելքոնյանի պատմությունը։ Ճակատագրի դիպվածով` սա նրանց առաջին հանդիպումը չէ. տարիներ առաջ Բերեժնոյի մեղքով Ռոբերտի ծնողները զոհվել էին ավտովթարից։ Կոնստանտինը մի քանի տարի անցկացրել է բանտում, իսկ փոքրիկ Ռոբերտին ապաստան են տվել ազգականները։ Բերեժնոյը վերադառնում է իր ընտանիքի մոտ հենց սարսափելի երկրաշարժի օրը. նրան սպասում են կինը, աղջիկը, որդին և Ռոբերտը, որն այդպես էլ չի ներել նրան։ Ճակատագրի հեգնանքով հերոսները հայտնվում են նույն փրկարարական ջոկատում:

Ֆիլմի ավարտին հանդիսատեսը դահլիճից հեռացավ լուռ արտասվելով: «Ֆիլմը շատ ծանր էր, հատկապես նրանց համար, ովքեր ապրել են այդ ամենը, իրենց սեփական մաշկի վրա զգացել աղետի դառնությունը: Չեմ կարող ասել՝ Գյումրիում մարդիկ կդիմանան մեկ անգամ ևս այս դառնությանը: Ինքս շատ տպավորված եմ, բայց  պետք է, որ մարդիկ իմանան, ինչ է կատարվել տարիներ առաջ ու ինչ փորձություն է հաղթահարել այս քաղաքը: Նաև հուզված եմ՝ պետք է հիշել, թե ինչքան երկրներ օգնեցին, որպեսզի մարդիկ ոտքի կանգնեն  ու կյանքը շարունակեն»,- նշեց Լիանա Եֆրեմյանը, ում խոսքին միացան նաև շատ հանդիսատեսներ:

Դիտման ընթացքում եղան նաև մարդիկ, ովքեր, չդիմանալով այդ ապրումներին, լքեցին դահլիճը, ինչը խոսում է ֆիլմի իրականին շատ մոտ լինելու մասին: Տեխնիկական հնարքներն ու գրաֆիկան ավելի ցայտուն էին դարձրել ցնցումների ու շենքերի փլման  պահը, թեև երբեմն ըստ ականատեսների, տարբերություն կար,  բայց սյուժեն հենց այն էր, ինչի հանդիպել են երկրաշարժը վերապրածները. այդ ամենը հրաշալի կերպով արտահայտված էր դերասանական խաղով:

Երկրաշարժ տեսած քաղաքում երկրաշարժի մասին ֆիլմը դիտեցին լուռ ու արցունքներով, իսկ ֆիլմի ավարտին բոլոր մեկ մարդու պես 1 րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Հայկական կինոակադեմիան Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմն այս տարի հայտավորել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությանը` «Տարվա լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search