Ավստրալիայի հյուսիսային Քվինսլենդ նահանգում կործանվել է Robinson R22 երկտեղանի թեթեւ ուղղաթիռ:
Հնագետները հնագույն հույների «համակարգիչ» են հայտնաբերել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ստորջրյա հնագետները Անտիկիտերա կղզու մոտ նավակմախք են հայտնաբերել, որի մեջ գտնվել է հանրահայտ Անտիկիտերյան մեխանիզմը, հնագույն հույների համակարգիչը, ենթադրաբար այդ «հայթեք»-նավի անձնակազմի անդամներից մեկի մնացորդները, հայտնում է Nature ամսագիրը:
Հին հունական այդ սարքի ճշգրիտ գործառնությունը գիտնականների վեճի առարկա է, սակայն պատմաբանների մեծ մասը ենթադրում է, որ այն պատմության մեջ առաջին «համակարգիչն» է՝ հաշվիչ սարք, որով դրա տերերն օգտվել են երկնակամարում մոլորակների դիրքը որոշելու եւ աստղագիտական այլ հաշվարկների համար:
Հնագիտության եւ հին հույների պատմության մեջ ամենազարմանալի հայտնագործություններից մեկը իրականացվել է անցյալ դարասկզբին՝ 1901 թվականին, երբ ջրասուզորդները Անտիկիտերա կղզու ափերի մոտ հին հռոմեական նավի կմախք են հայտնաբերել: Նավամբարում նրանք հայտնաբերել են արտասովոր մեխանիկական սարք, որը բաղկացած էր մի քանի տասնյակ ատամնանիվներից եւ թվացույցերից, որն անվանվել է «Անտիկիտերյան մեխանիզմ»: