Այսօր` սեպտեմբերի 22-ին Արցախում կդիտվի փոփոխական ամպամածություն, առանձին վայրերում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Սեպտեմբերի 23-ից Արցախում ջերմաստիճանը կնվազի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԼՂՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից՝ հավելելով, որ քամու հոսանքը կլինի արևմուտքից՝ 3-8 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +21 +26: Սեպտեմբերի 23-24-ը հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, առանձին վայրերում ամպրոպ. օդի ջերմաստիճանը 23-24-ն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով: Սեպտեմբերի 25-26-ը հանրապետությունում ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով: