Մոսկվայի արևելքում գտնվող պլաստմասե արտադրամասում նախօրեին բռնկված հրդեհն արդեն մարվել է:
Մոսկվայում հրդեհի վայրում գտել են ութ փրկարարի մարմին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է 160 փրկարար և 46 միավոր տեխնիկա: Հրդեհի մակերեսը հասել էր 4000 քառ. մետրի, տանիքը փլվել էր: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
ՌԴ ԱԻՆ օպերատիվ շտաբից հայտնել են, որ փրկարարները գտել են 8 հրշեջի մարմին, ովքեր կորել էին հրդեի մարման աշխատանքների ժամանակ, երբ տանիքը փլվել էր:
Փրկարարները շարունակում են աշխատանքները: Մոսկվայի արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնել են, որ շենքում կարող է 10 աշխատող մնացած լինի:
Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ հակահրդեհային անվտանգության պահանջների խախտման փաստով: Դեռևս երկու վարկած է դիտարկվում՝ կրակի հետ անզգույշ վարվել և կարճ միացում: