Artsakhpress

Հասարակական

Որքան շատ գիտենք մեր հերոսների մասին, այնքան ուժեղ ենք. Ցվետանա Պասկալևա

Ցվետանա Պասկալևային հայկական երկու հանրապետություններում շատ են սիրում ու գնահատում:

Որքան շատ գիտենք մեր հերոսների մասին, այնքան ուժեղ ենք. Ցվետանա Պասկալևա

Որքան շատ գիտենք մեր հերոսների մասին, այնքան ուժեղ ենք. Ցվետանա Պասկալևա

 Ցվետանա Պասկալևային հայկական երկու հանրապետություններում շատ են սիրում ու գնահատում: Ազգությամբ բուլղարուհի լրագրողին ու ռեժիսորին վաղուց արդեն հայ են համարում և դիմում՝ «Մեր Ցվետանան»: Պասկալևան այս փաստից ոգևորվում է և շարունակում գործունեություն ծավալել հանուն իր սիրելի Արցախի: Նոր հաղորդաշար է վարում Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ, կինոնկար է նկարահանում՝ կրկին իր սիրելի Արցախի մասին:

Պասկալևայի նոր՝ «Նվիրյալները» հաղորդաշարը նվիրված է արցախյան գոյամարտին և նրա հերոս մասնակիցներին: Յուրաքանչյուր երկուշաբթի հեռուստադիտողը հնարավորություն կունենա տեսնել արցախյան ազատամարտի հաղթանակը կերտած հերոսներին:

«Հաղորդումն այն անվանի ու անանուն հերոսների մասին է, որոնց շնորհիվ մենք  արցախյան ազատամարտում հաղթող դուրս եկանք: Այն ճակատագրերի, հերոսությունների, կորուստների մասին է: Պետք է հասկանալ, ովքեր են եղել այդ մարդիկ, որպեսզի իմանանք, թե ինչ արարքներ են նրանք գործել: Ընդմիշտ հիշենք նրանց անունները և իրենց կատարածը:Նրանք հասարակ մարդիկ էին: Հանկարծ հայրենիքը նրանց կանչեց, և բոլորը փոխեցին իրենց մասնագիտությունները՝ դարձան հայրենիքի պաշտպաններ ու զինվորներ»,-ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը, «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ցվետանա Պասկալևան:

Պասկալևան խոստովանում է՝ հպարտ է, որ ճանաչել է նման մարդկանց: «Բոլոր հերոսներին պահում եմ իմ հոգում: Հենց նրանց հետ եմ կիսել այդ դժվարին ճանապարհը: Իմ հիշողության մեջ այդ հերոսները կենդանի են մնացել: Մտածում էի, որ նրանցից շատերը երբեք չեն մահանա, և երբեք ոչ մի գնդակ նրանց չի դիպչի: Նրանք կարծես անհաղթ էին, նրանց մահը ես առավել ծանր էի տանում, որովհետև չէի հավատում, թե նրանք կարող են լքել մեզ»,-նշեց նա:

Ցվետանա Պասկալևան մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում նոր հաղորդաշարին: «Կարծես քրքրում եմ իմ հոգին, հիշում պատմություններ՝ ցույց տալով, թե որքան թանկ ենք վճարել արցախյան ազատամարտում: Ուզում եմ, որ այդ բոլոր հերոսներին հիշեն: Որքան շատ գիտենք նրանց մասին, այնքան ուժեղ ենք: Քիչ է իմանալ անցյալի հերոսներին՝ Նժդեհին, Անդրանիկին, Տիգրան Մեծին, Վարդան Մամիկոնյանին և այլոց: Պետք է ճանաչենք նաև ժամանակակից հերոսներին, որոնք ապրում էին մեր կողքին, մեր փողոցում: Ես իմ մեջ եմ պահում այդ հերոներին, և կուզենայի ձեզ հետ էլ կիսվել»,- ասում է Պասկալևան:

Նրա խոսքով՝ արցախյան ազատամարտի հերոսների մասին պատմող «Նվիրյալները» հաղորդաշարի ընթացքում կխոսեն նաև տվյալ հերոսների ընկերները, հարազատները: «Ես 23 տարի ապրում եմ այս բեռով, իհարկե, երբեմն դժվար է: Մյուս կողմից՝ կարծում եմ, որ իրենց պես ընտրյալ եմ եղել: Ես օտար մարդ էի, դարձա ձեր հարազատը: Ինձ համար շատ հաճելի է , երբ իմ մասին խոսելիս ասում են՝ «Մեր Ցվետանան»,-հավելում է Պասկալևան:

Արցախյան ազատամարտի նվիրյալն ուրախություն է զգում ամեն անգամ Ղարաբաղ այցելելիս: Պասկալևան երջանիկ է, որ Արցախը «շնչում» է նոր կյանքով: «Այնտեղ արդեն չեն երևում պատերազմի հետքերը, մարդիկ ժպտում են, նոր շենքեր են կառուցվում: Դա իսկապես տոն է: Նրանք արժանի են այդ ամենին, նրանք հաղթող են»,-համոզված է նա: Միևնույն ժամանակ Ցվետանա Պասկալևան հույս ունի, որ տարածաշրջանում պատերազմ չի վերսկսվի:

«Օգոստոսյան իրադարձություններն Ադրբեջանն օգտագործեց ստուգելու, թե որքանով ենք մենք պատրաստ: Նրանք ստացան իրենց պատասխանը: Ես հպարտ էի պաշտպանության նախարարության դիրքորոշմամբ , մեր զինվորների անսասանությամբ և այն մարդկանցով, ովքեր որոշեցին կռվել երիտասարդների հետ: Հայաստանում միասնություն էր տիրում: Այդ պահին ամենակարևոր թեման Ղարաբաղն էր և սահմանները պաշտպանելու հարցը: Հայերը միշտ էլ համախմբվում են ծանր իրավիճակներում»,-համոզված է նա:

Պասկալևան, բացի հաղորդաշարից, նոր ֆիլմ է նկարահանում Արցախի մասին: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին զբաղված է նկարահանումներով: «Ֆիլմում ներրկայացվում է մի մարդկային պատմություն: Այդ մարդուն գիտեի դեռ արցախյան պատերազմի ժամանակ: Երբ պատրաստ կլինի, կասեմ ամեն ինչ »,-հավելեց նա:

Ցվետանա Պասկալևան ուրախությամբ փաստում է, որ այս տարի՝ ապրիլի 7-ին, հայկական անձնագիր է ստացել և մասնակցելու է հաջորդ ընտրություններին՝ որպես Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացի:

Ցվետանա Պասկալևան հայտնի բուլղար լրագրող է, ռեժիսոր, սցենարիստ և օպերատոր, Կինովավերագրողների միջազգային ասոցիացիայի անդամ: 1991թ. մայիսից փաստագրական ֆիլմեր է նկարահանել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտության մասին: 7 ֆիլմ է նկարահանել Ղարաբաղի մասին:

Ռոզա Գրիգորյան 




     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search