Հնդկաստանում սահմանապահները բռնել են ենթադրաբար Պակիստանից թռչող աղավնու, որի մարմնին կցված են եղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին հասցեագրված սպառնալիքներ:
Հնդկաստանում սահմանապահները Պակիստանից թռչող աղավնու են բռնել վարչապետին հասցեագրված սպառնալիքներով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մոդի՛, մի՛ կարծիր, թե մենք այնպիսին ենք, ինչպիսին 1971–ի պատերազմի ժամանակ։ Այսօր ամեն երեխա պատրաստ է պատերազմել Հնդկաստանի դեմ»,– ասված է աղավնուն ամրացրած նամակի մեջ, գրում է Times of India–ն։
Հաղորդվում է, որ աղավնուն «փակի տակ են վերցրել» Հնդկաստանի հյուսիսում՝ Փաթհանքոթի շրջանում։ Ավելի վաղ նման ուղերձներ էին հայտնաբերվել փուչիկների մեջ։