Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազել են:
Նավթի համաշխարհային գները նվազում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:
Ըստ այդ տվյալների՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,14%-ով՝ հասնելով 50,77 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,41%-ով՝ հասնելով բարելի համար 48,96 դոլարի։
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: