Կլիմայի հարցով Փարիզի համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այս տարվա նոյեմբերի 4-ին:
Կլիմայի հարցով Փարիզի համաձայնագիրն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 4-ին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:
Համաձայնագիրը վավերացրել են 72 երկրներ, որտեղ շուրջ 57% ջերմոցային գազերն են արտանետվում: Հիշեցնենք, որ Փարիզի համաձայնագիրը կարող էր ուժի մեջ մտնել առնվազն 55 երկրի կողմից այն վավերացնելուց մեկ ամիս անց: Այդ շեմը հաջողվել է հաղթահարել ռեկորդային կարճ ժամկետում չորեքշաբթի՝ հոկտեմբերի 5-ին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բոլոր երկրներին կոչ է արել հետեւել համաձայնագրի պահանջներին եւ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ ջերմոցային գազերի արտանետումների ծավալը կրճատելու համար, այդպիսով բնակչության խոցելի խմբերին օգնելով հարմարվել կլիմայի փոփոխություններին:
Փարիզի համաձայնագիրն ընդունվել է 2015 թվականի դեկտեմբերին: