Հալեպի Նոր Գյուղ շրջանում ահաբեկչական խմբավորումների հրթիռակոծությունների հետևանքով նախօրեին վիրավորված 57-ամյա Յակոբ Աբրահամ Չալլաքյանը մահացել է:
Հալեպում հայ է զոհվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հալեպի «Գանձասար» թերթին այս մասին հայտնել են Հալեպի Շտապ օգնության բաժնից:
Աղբյուրը սկզբում հայտնել էր, որ նա վիրահատվել է, իսկ ավելի ուշ տեղեկացել է, որ մահացել է:
Հիշեցնենք, որ նախօրեին Նոր Գյուղի հրթիռակոծության հետևանքով զոհվել էր երկու հալեպահայ՝ 30-ամյա Գասպար Շաթոյանը և 29-ամյա Մովսես Մովսեսյանը:
Ըստ աղբյուրի, նախօրեին վիրավորվել են Վարուժան Տոնապետյանը, Շահե Բանոյանը: