Artsakhpress

Հասարակական

Սոս գյուղում ավարտին է մոտենում դպրոցական շենքի կառուցումը. համայնքի ղեկավարը պատմել է նոր ծրագրերից

Մարտունու շրջանի Սոս գյուղում ընթացքի մեջ են դպրոցի և մարզադահլիճի նոր շենքերի կառուցումը. սալապատվում են նաև գյուղամիջյան ճանապարհները:

Սոս գյուղում ավարտին է մոտենում դպրոցական շենքի կառուցումը. համայնքի ղեկավարը պատմել է նոր ծրագրերից

Սոս գյուղում ավարտին է մոտենում դպրոցական  շենքի կառուցումը. համայնքի ղեկավարը պատմել է նոր ծրագրերից

ՍԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հոկտեմբերի,  ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի արտահաստիքային թղթակցի (Աննա Ահարոնյան) հետ զրույցում տեղեկացրել է համայնքի ղեկավար Հունան Գրիգորյանը` ավելացնելով, որ դպրոցի և մարզադահլիճի շենքերի կառուցման աշխատանքները իրականացվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի (Հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի տեղական մարմնի հովանավոր Ջերրի Թրփանջյանի միջոցներով) և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

«Գյուղում հիմքից կառուցվում է սպորտդահլիճով կից դպրոցական նոր շենք: Շենքը երկհարկանի է լինելու` ընդարձակ միջանցքներով ու լուսավոր դասասենյակներով: Դպրոցի ուսումնական շենքի տանիքի ծածկը արդեն կառուցվել է. այժմ էլ ներքին հարդարման աշխատանքներ են կատարվում: Մարզադահլիճում հանդերձարաններն ու ադմինիստրատիվ սենյակներն արդեն պատրաստ են, սկսվել են արտաքին ջրամատակարարման ու մոնտաժման աշխատանքները: Կրթօջախը ունենալու է ժամանակակից չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներ»,- ասել է Հ. Գրիգորյանը և հավելել, որ ներհամայնքային Ճանապարհների սալապատումն իրականացվում է համագյուղացի, ռուսաստանաբնակ Արթուր Դադասյանի հովանավորությամբ:

Համայնքի ղեկավարը, խոսելով գյուղի բնակիչների թվից ու զբաղմունքից, ընդգծել է, որ նախորդ տարիների համեմատ գյուղի երիտասարդների արտահոսքը հիմնականում դադարել է:

«Որոշ ընտանիքներ այսօր վերադառնում են հայրենի գյուղ: Զբաղվածության խնդիրը հիմնականում լուծված է: Բնակիչները եկամուտի մեծ մասը ստանում է գյուղատնտեսությունից, հիմնականում` խաղողագործությունից և հացահատիկային բույսերի մշակությունից: Ունենք 127 հա խաղողայգի և 1950 հա վարելահող: Կարծում եմ` հնարավոր է անել ամեն ինչ` ունենալու համար ապագայի առավել լավ հեռանկարներով զարգացած գյուղ»,- գոհունակությամբ հավելել է Հ. Գրիգորյանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search