Երևանի շախմատի ակադեմիայում շարունակվող «Yerevan Open 2016» անդրանիկ միջազգային մրցաշարում կայացել են 6-րդ տուրի պարտիաները:
Ռոբերտ Հովհաննիսյանը և Պավել Սմիրնովը «Yerevan Open-2016»-ի առաջատարներն են
ՍԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Մրցաշարի ավարտից 3 տուր առաջ մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: Նույնքան՝ 5,5 միավոր, ունեն Պավել Սմիրնովը և Ռոբերտ Հովհաննիսյանը:
Կես միավորով առաջատարներից հետ են մնում 6 շախմատիստներ:
Հիշեցնենք, որ առաջին անգամ անցկացվող մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 11 երկրի 140 շախմատիստներ, որոնց թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր և 9 միջազգային վարպետ: