Ադրբեջանի ազգային արժույթը՝ մանաթը, շարունակում է էժանանալ:
Ադրբեջանական մանաթը կրկին անկում է ապրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:
Ադրբեջանի կենտրոնական բանկի հաղորդմամբ` հոկտեմբերի 19-ից ադրբեջանական մանաթ եւ ԱՄՆ դոլար փոխարժեքը կլինի 1,60 մանաթ:
Հոկտեմբերի 18-ին մանաթ-դոլար փոխարժեքը եղել է 1,5969 մանաթ:
Ճգնաժամային վիճակում հայտնված Ադրբեջանի բնակչությունը դժվարանում է վճարել դոլարով վերցված վարկերը:
Ադրբեջանի բնակչության յուրաքանչյուր երեքից մեկը պարտք է բանկերին, եւ խորը տնտեսական ճգնաժամում հայտնված Ադրբեջանում չի բացառվում, որ շուտով բնակչության մեկ երրորդին կարգելվի դուրս գալ երկրից:
Ադրբեջանի rիսկային փորձագետների կանխատեսումների համաձայն՝ Ադրբեջանի տնտեսության զարգացման համար վարկային ռեսուրսների պահանջը կազմում է 15-20 մլրդ մանաթ: