ԱՄՆ-ն կես տարով՝ մինչեւ 2017-ի ապրիլի 30-ը երկարացրել է բելառուսական ինը ձեռնարկությունների նկատմամբ պատժամիջոցների կասեցման ռեժիմը, հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրազիայի գործերով օգնական Բրիջիտ Բրինկը:
ԱՄՆ-ն երկարացրել է բելառուսական ձեռնարկությունների նկատմամբ պատժամիջոցների կասեցման ռեժիմը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պատժամիջոցները սահմանել էր նախագահ Ջորջ Բուշը 2006-ի հունիսի 16-ին՝ Բելառուսում մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ, այնուհետեւ դրանք երկարացվել են մինչեւ 2015-ի վերջը։ Պատժամիջոցները տարածվում են բելառուսական մի քանի ընկերությունների վրա, փոխանցում է DW–ն։
2015-ին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը որոշում է կայացրել կես տարով պատժամիջոցների մասնակի մեղմացման մասին՝ թույլատրելով գործարքները։ Եթե գործարքի գումարը գերազանցում է 10 հազար դոլարը, ԱՄՆ քաղաքացիները պարտավոր են տեղյակ պահել Պետդեպարտամենտի օտարերկրյա ակտիվների հսկողության վարչությանը։ 2016-ի ապրիլին այդ որոշումը երկարացվել է եւս կես տարով։